Դավիթ Հարությունյան. Առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքում 12 կարևոր փոփոխություն է կատարվել
«Առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգիրքը ենթարկվել է մի շարք փոփոխությունների», - ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող նիստում հայտնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Խմբագրական ու այլ բազում փոփոխություններից նա կարևորեց 12-ը: Դրանցից մեկն էլ այն է, որ օրենսգրքից հանել են տուգանքի վերաբերյալ կարգավորումները:
«Այդ հարցի կարգավորումը կլինի շատ շուտով, դրանք կներկայացվեն Դատավարության օրենսգրքում իրականացվելիք փոփոխություններում»,-ասաց Հարությունյանը:
Փոփոխության պատճառը բացատրելիս, բանախոսն ասաց, որ նման միջոցները կոշտ են, հնարավոր է պրակտիկայում լրացուցիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն առաջանա:
«Իսկ դա Սահմանադրական օրենքի մակարդակով կարգավորվելու դեպքում շատ ավելի դժվար կլինի անել, քան եթե դա կարգավորենք Դատավարական օրենսգրքով»: Շուտով ձեզ կներկայացնենք երեք դատավարությունների՝ Քրեական, քաղաքացիական, վարչական դատավարությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները, որտեղ կնախատեսենք նույն դատական տուգանքները, որոնք կային առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքում»,-ասաց նախարարը:
«Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանն ասաց, որ առաջրկելու են, որպեսզի բացառության կարգով փաստաբանների նկատմամբ դատական տուգանք չնշանակվի:
Հիշեցնենք, որ իրավական այս կարգավորման դեմ բողոքում են նաև փաստաբանները, նրանք հայտարարություն են տարածել, հանդիպման խնդրանքով դիմել ԱԺ նախագահին, մի քանի մարզերում էլ մեկօրյա նախազգուշական գործադուլ են իրականացրել:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզի փաստաբանները վաղը գործադուլ են անելու
- Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին
- Փաստաբանների դիրքորոշումը քննարկման առարկա կդառնա
- Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները մեկօրյա գործադուլ կանեն
- Ստորագրահավաքից կտրուկ միջոցների անցնելու ժամանակն է. Հայկ Ալումյան
- Հունվարի 24-ին Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ են անելու
- Լոռու մարզի փաստաբանները գործադուլ են հայտարարել
- Փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառման դեմ բողոքող փաստաբանների թիվը հատել է 1000-ը
- Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան
- ՓՊ անդամները ցանկանում են հանդիպել ԱԺ նախագահին
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը