Թուրք բժիշկների միության 8 անդամներ ձերբակալվել են Աֆրինի գործողությունները քննադատելու պատճառով
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայցի հիման վրա հետաքննություն է սկսել Թուրք բժիշկների միության (TTB) դեմ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հետաքննության շրջանակներում պահանջ է ներկայացվել դադարեցնել միության կենտրոնական խորհրդի գործունեությունը, որի անդամները հանդես էին եկել թուրքական զինուժի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների դեմ։
Միության 11 անդամները մեղադրվել են «հանրության շրջանում թշնամանք և քեն հրահրելու», «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, թուրքական պետական կառույցները ստորացնելու», «ահաբեկչական խմբավորումների գործունեությունը պրոպագանդելու» մեջ։
TTB-ի 11 անդամների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, նրանցից 8-ը ձերբակալվել են հունվարի 30-ի առավոտյան՝ իրենց տներում։ Ոստիկանությունը նաև խուզարկել է միության շենքն ու հիվանդանոցներում այդ բժիշկների աշխատասենյակները։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանի հրահանգով նախարարության կողմից դատական հայց է ներկայացվել Անկարայի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խորհրդի 11 անդամների գործունեության դադարեցման պահանջով։
Թուրք բժիշկների միության անդամները մեղադրվել են «Թուրքիայի գոյությանը սպառնացող ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը թուլացնող, միջազգային հանրության առաջ պետությանն ու ժողովրդին որպես հանցավոր ներկայացնող հայտարարություններ անելու և իրենց իրավասությունների մեջ չմտնող գործունեություն ծավալելու» մեջ։
Նախօրեին Թուրք բժիշկների միությունը հանդես էր եկել Սիրիայում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը քննադատող հայտարարությամբ՝ նշելով, որ ցանկացած պատերազմ սպառնալիք է ժողովրդի հոգեկան և ֆիզիկական առողջության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ խիստ էր արձագանքել միության այս հայտարարությանը՝ դրա հեղինակներին որակելով որպես «ահաբեկիչների սիրահարներ»։
Հարակից հրապարակումներ`
- Դվորկովիչ. «Հայկական շախմատի դպրոցից սովորելու շատ բան ունենք»
- Թուրքիան Աֆրինի հարցով սերտ կապի մեջ է Ռուսաստանի հետ. Թուրքիայի պաշտպանության նախարար
- Աֆրինում 200-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել. Կնյազ Հասանով
- Աֆրինում սիրիահայ երիտասարդ է զոհվել
- Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն պաշտոնական տվյալներ է հաղորդել Աֆրինում 2 կողմերի կորուստների վերաբերյալ
- Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի
- Աֆրինում առկա իրավիճակը նոր իրողություն է ի հայտ բերում. արաբագետ
- Դեսպանություն. Աֆրինում մեկ հայ է վիրավորվել
- Թուրքիան քրդերին կհարվածի Աֆրինի սահմաններից դուրս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին