Արտերկրում հանրակրթական կրթություն ստացող երեխաների մասով օրենքի բաց կա. Միհրան Պողոսյան
ՀՀ քաղաքացիների այն երեխաներին, որոնք 18 տարեկանը լրացած, դեռ դպրոցում են, հնարավորություն է տրվում, որ զինապարտ դառնան դպրոցն ավարտելուց հետո: ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը կարծում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի այս դրույթում որոշակի բացթողում կա:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ պատգամավորն ընդգծեց՝ օրենքում վկայակոչված չէ այն հանգամանքը, թե ինչպես պետք է վերաբերվել արտերկրում հանրակրթական կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների հետ:
«Առաջարկս հետևյալն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ հոդված 22, 3-րդ մաս, 2-րդ կետում ավելացնել Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական կրթության հիմքի վրա առանց ընդհատման, նախնական կրթական ծրագրով սովորողի արտոնությունը»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Հանձնաժողովի ադամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը նախագիծն «ընտիր» և «շատ ճիշտ» որակեց:
«Սա իրոք բացթողում է, որը պետք է լրացվի: Ասենք, երեխան գանցել է, Հոլանդիայում դպրոցում է սովորում: Սա հարգելի տարբերակ չի կարելի համարել: Հարկավոր է հարգելի համարել այն տարբերակը, երբ երեխան բարձրագույն մի այնպիսի ուսումնական հաստատությունում է սովորում, որը միաժամանակ մեր երկրի շահերից է բխում»,- ասաց նա:
Միհրան Պողոսյանն ուղղեց գործընկերեոջը՝ հիշեցնելով, որ առաջարկը ոչ թե բուհերում, այլ հանրակրթական հաստատություններում սովորողների մասին է:
«Մենք բաց ենք թողել երեխաներին, որոնք դրսում են սովորում, այսքանը: Պետք է ավելացնել այս հատվածը, երեխաների այն զանգվածը, որն արտերկրում հնարկրթական կրթություն է ստանում»,- նշեց նա:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր հերթին նկատեց՝ առանց օրենքի լրացման՝ ստացվում է, որ եթե երեխան սովորում է օտարերկրյա պետության հանրակրթական համարգում, 18 տարեկանը լրանալուն պես, դեռևս ուսումը չավարտած՝ Հայաստանի Հանրապետությունը կարծես թե պարտավորեցնում է վերադառնալ և ԶՈՒ-ում ծառայության անցնել:
«Հիմա այդ հնարավորությունը տրվում է, որպեսզի երեխան ավարտի հիմնական կրթությունը, նոր 19 տարին լրանալուն պես վերադառնա և անցնի զինվորական ծառայության»,- ասաց նա:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցը քվեարկության դրվեց և անցավ 6 «կողմ» ձայնով:
Հարակից հրապարակումներ`
- Սայադյան. Մեզ խիստ անհանգստացնում է հանրակրթության ընդհանուր մակարդակը
- «Հանրակրթության մասին» օրենքում ուսուցչի օգնականի հաստիքի ներդրման պահանջ է դրված. «Իրավունք»
- Այսպիսի ծրագրերով է, որ հանրակրթությունը կարողանում է իր որակը պահել. Լևոն Մկրտչյան
- «Կրթությունը, առավել ևս, հանրակրթությունը, չենք կարող էլիտարացնել». ՀՀ նախագահ
- Հայ-գերմանական համագործակցություն՝ հանրակրթության բնագավառում
- «Հանրակրթության մասին» օրենքի քննարկումը՝ դատարկ դահլիճում
- Լ.Գալստյանն առաջարկում է փոփոխություն ներառել «Հանրակրթության մասին» օրենքում