Տնտեսություն 18:09 31/01/2018 Հայաստան

Սպանդանոցների ծրագրի պատասխանատուն բացառում է այդ ոլորտում կոռուպցիան ու մենաշնորհները

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մորթի ծավալները
Հայաստանում այս տարվա ընթացքում սպանդանոցներում նախատեսվում է մորթել  233.150 խոշոր եջերավոր կենդանի, 499.600 մանր եղջերավոր կենդանի և 111.140 խոզ: Ընդհանուր առմամբ, իրականացվելու է 843 890 մորթ:
Սրանք Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա իրականացված կանխատեսումներ են: Նշված վերլուծության համար հիմք են հանդիսացել կենդանիների մայրական կազմի և ծնի տվյալները:  2018-ի համար արված ԱՎԾ այս կանխատեսումն էլ հիմք հանդիացել սպանդանոցների ծրագիրն իրականացնելիս: ՍԱՊԾ-ում հաշվել են, որ այսքան մորթ իրականացնելու համար պետք է 40-70 սպանդանոց՝ կախված դրանց հզորությունից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներքին անվտանգության ու աուդիտի վարչության պետ, Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի պատասխանատու Արայիկ Քուրդյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնում է, որ  մշակել են սպանդանոցների տիպային մոդելներ:

«Ունենք սպանդանոցի  չորս մոդել, որոնցից յուրաքանչյուրում օրական կարելի է իրականացնել  3-5, 8-10,  10-15 և 15-20 անասունի մորթ: Սրանով էլ պայմանավորված մենք նշում ենք, որ անհրաժեշտ կլինի 40-70 սպանդանոց: Եթե բոլորը կառուցեն օրական 20 մորթ իրականացնելու հնարավորությամբ սպանդանոց, ապա 40 սպանդանոցն էլ կբավարարի»,-բացատրում է Քուրդյանը:

Ծառայության մասնագետների նախնական հաշվարկի ու կազմած քարտեզի համաձայն, ծրագրի իրականացման արդյուքում Հայաստանի տարածքում կգործի 41, իսկ Արցախում՝ 3 սպանդանոց: Հայաստանում այս պահին կա 20 սպանդանոց, Արցախում՝ մեկը: Ծառայության աշխատակիցները բանակցում են արցախցի գործընկերների հետ, որ գործընթացը միաժամանակյա ու միատարր լինի, որպեսզի հետագայում Արցախից Հայաստան թարմ միս ներմուծելիս խնդիրներ չառաջանան:

«Այս պահին ունենք  30-40 տնտեսվարող, որոնք  ցանկություն են հայտնել Հայաստանում սպանդանոց կառուցել տարբեր մարզերում»,-ասաց Քուրդյանը:

Կոռուպցիայի մասին մտահոգությունները
Ոլորտին ծանոթ մասնագետներն ավելի վաղ ահազանգել էին, եթե Հայաստանում իրականացվող մորթի վերաբերյալ հստակ տվյալներ չկան, այդ պայմաններում հնարավոր է սպանդանոցները միայն թուղթ վաճառեն, որով ձևական կհավաստեն՝  իբր տվյալ անասունն իրենց մոտ են մորթել: Ծրագրի պատասխանատուն բացառում է նման երևույթը, ասում է՝ ձև 5 ձևաթուղթն են մշակել, որը թվայնացվում է, բոլոր սպանդանոցներն ընդգրկվելու են էլեկտրոնային բազայում,  առաքվող մսի ուղեկցող փաստաթուղթն էլ կլինի էլեկտրոնային:

«Մենք մտածել ենք բոլոր մեխանիզմները, որ հնարավորինս բացառենք թղթի վաճառքը: QR կոդի միջոցով հնարավորություն է լինում պետական վերահսկողություն, հանրային իրազեկվածություն իրականացնել: Քաղաքացին ավելի պահանջկոտ է դարձել,  գիտակցում է, որ իրենց առողջ սնունդն ու ապրելակերպը կախված է դրանից»,-բացառումը հիմնավորում է Քուրդյանը:
Մենաշնորհի ու գերիշխող դիրքի հնարավորությունը

Ծառայության ներկայացուցիչը բացառում է, որ սպանդանոցների ոլորտում հնարավոր է մենաշնորհներ ու գերիշխող դիրք զբաղեցնողներ լինեն:

«Ցանկացած անձ, ով ունի ֆինանսական միջոցներ, տարածք, կարող է կառուցել սպանդանոց: Որևէ խոչընդոտ ու զսպողական բան ծառայության կողմից չի լինելու: Ամեն օր ծառայություն մարդիկ են գալիս, ովքեր սպանդանոց կառուցելու ցանկություն են հայտնում: Մենք ներկայացնում ենք պահանջները, տեսուչները ստուգում են հնարավորությունները»,-ասում է ծրագրի պատասխանատուն: Որոշ մարդիկ սպանդանոցային բիզնեսը կապում են ՍԱՊԾ պաշտոնյաների անվան հետ: Ծրագրի պատասխանատուն հակադարձում է, քանի որ ՍԱՊԾ աշխատակիցները համարվում են քաղաքացիական ծառայողներ, չեն կարող ծավալել բիզնես գործընթաց, այդ թվում սպանդանոց ունենալ: Ինչ վերաբերում է նրանց ընտանիքների անդամներին, հարազատներին, ապան սահմանփակումներ կամ արգելքներ այս չկան:

«Սպանդանոցները ՍԱՊԾ աշխատակիցների անվան հետ կապելու մասին լուրերն ուղղակի խոսակցություններ են: Ես ձեզ հավատացնում եմ, որ այսօրվա դրությամբ  ՍԱՊԾ որևէ աշխատակից կապ չունի սպանդանոցների հետ: Բայց եթե ծառայության աշխատակցի որևէ ազգականը հնարավորություն ունի կառուցելու, թող կառուցի, ինչո՞ւ ոչ: Եթե օրենքով չի արգելվում, քաղծառայության օրենքին էլ չի հակասում»,-նշում է նա:
ՍԱՊԾ-ում վստահ են, որ ոլորտում մեծ մրցակցություն է լինելու, ինչի հետևանքով էլ ծառայության գները կնվազեն:

«Ոլորտը նոր է: Գերիշխողներ դժվար լինեն՝ հաշվի առնելով, որ հայտ ներկայացրած որևէ ընկերություն ցանկություն չի հայտնել կառուցել մեկից ավելի սպանդանոց: Սպանդանոց կառուցելը մեծ ներդրումներ է պահանջում՝ 10 մլն դրամից մինչև 45 մլն դրամ, նույնիսկ ավելի: Այս պահի դրությամբ մենք բաց ենք բոլորի համար, բոլոր ցանկացողները պահանջների բավարարման դեպքում կարող են սպանդանոց կառուցել»,-հավաստիացնում է  նա:

Ինչ է պետք սպանդանոց կառուցելու համար
Գումար, տարածք, տաք ու սառը ջուր, լաբորատորիա…Քուրդյանի խոսքով, սպանդանոցի կառուցման թույլտվություն ստանալու  համար պարտադիր պայման է, որ այն լինի բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից առնվազն 300 մ հեռու, պետք է ունենա լաբորատորիա, երեք սառցախցիկներ, մաքուր և կեղտոտ գոտիներ,  աշխատակիցների համար սանիտարական զոնա, որտեղ պետք է մինչև մորթն իրականացնելը կարողանան լողանալ, արտահագուստը փոխել, պետք է լինի կոյուղահոր, որտեղ պետք է լցվեն արտաթորանքները:
Սպանդանոց կառուցելու հայտ ներկայացրել են ու հավանության արժանացել են «Հրազդանի սպանդանոց», «Մարտունու սպանդանոց», «Նատուր Միթ», և այլ ՍՊԸ-ներ:
ՍԱՊԾ-ում նախատեսում են սպանդանոցների թիվը հասնել 71-ի, դրա արդյունքում մսի գինը էժան կլինի, քանի որ տրանսպորտային ծախսերը կկրճատվեն: Ինչ վերաբերում է մորթի գներին, ապա նախնական տվյալներով, խոշոր եղջերավոր մեկ կենդանու մորթը կարժենա 10-15 հազար դրամ, մանր եղջերավորի համար՝ 3-5 հազար դրամ:

«Դա արդեն շուկան կթելադրի, մրցակցային շուկա է»,-նշում է նա:

ՍԱՊԾ նախնական հաշվարկով՝ մինչև 2018թ-ի հուլիսի մեկը հանրապետությունում պատրաստ կլինեն շահագործման 40 սպանդանոցներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}