ՀՀ վարչապետի մշտական նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը. Դավիթ Հարությունյան
Կապ չունի՝ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թե այլ անձ, ՀՀ վարչապետի մշտական նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Ենթադրենք՝ դուք եք ընտրվել վարչապետ և ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ և որոշում է չշարունակել իր պաշտոնավարումը, այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ը դա շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին», - ասաց նախարարը: