Արմեն Սարգսյանը վերջնական հանդիպում կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո որոշում կկայացնի. Շարմազանով
ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը դեռևս բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումները չի ավարտել, երբ կավարտվեն հանդիպումները, դրանից հետո վերջնական հանդիպում էլ կլինի ՀՀ նախագահի հետ, որն էլ վճռորոշ կլինի։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Որոշելու իրավունքն իրենն է, մենք բոլորս կողմ ենք քվեարկել նրա թեկնածությանը․ Արմեն Սարգսյանն այն գործիչն է, որն ի զորու է իրականացնել այն լիազորությունները, որը դրված է ՀՀ 4-րդ նախագահի առջև», - ասաց ՀՀԿ խոսնակը:
Նա նաև նշեց՝ իրենք կարևորում են, որ իրենց թեկնածուն հանդիպի բոլոր այն շրջանակների հետ, ում հետ որ անհրաժեշտություն տեսնում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին