Ֆեյսբուքի փոփոխությունների արդյունքում մարդիկ ավելի քիչ են լինում սոցիալական ցանցում
Հունվար ամսին ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց ֆեյսբուք սոցիալական ցանցում փոփոխությունների մասին, որի նպատակն էր այն վերադարձնել իր արմատներին ու ապահովել ընկերների ու բարեկամների միջև կապը:
Այս փոփոխություններն արդեն իսկ ընթացքում են ու արդեն իսկ արդյունքներ են տալիս. ֆեյսբուքում մարդկանց լինելու ժամաքանակը նվազել է 5 տոկոսով, քանի որ սոցիալական ցանցում արդեն առավել քիչ են ցուցադրվում տեսանյութեր:
«Ընդհանուր առմամբ, կատարված փոփոխությունների արդյունքում մարդիկ օրական 50մլն ժամով ավելի քիչ են լինում ֆեյսբուքում»,-հայտարարել է Ցուկերբերգը:
Նշենք, որ ֆեյսբուքի ու նրա ղեկավարության վրա ճնշումներն աճում էին՝ կապված նրա բովանդակության հետ՝ բռնության տեսանյութերի, կեղծ լրատվական հոդվածների ու ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ֆեյսբուքի միջոցով ռուսական միջամտության մեղադրանքների:
Ֆեյսբուքը նաև ընդունել էր, որ սոցիալական ցանցի պասիվ օգտագործումը՝ լրահոսի ուղղակի նայումը, կարող է բացասական ազդեցություն ունենալ հոգեկան առողջության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան