Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելով նախագիծը` նշեց, որ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Ըստ նրա՝ կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ը:
Ըստ Դավիթ Հարությունյանը՝ կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են 18 նախարարություններ. «Օրենքում նախատեսում ենք հավելվածի տեսքով նրանց գործունեության հիմնական ոլորտները, հակառակ դեպքում ուղղակի անունների թվարկումը կարծում ենք օրենքը կդարձներ ավելի թերի»:
Բացի այդ, ըստ նրա, սահմանում են կառավարության անդամի կողմից նոր՝ երդում տալու պահանջը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորները, դատական իշխանության ներկայացուցիչները տալիս են երդում:
Սահմանվել են նաև այն դեպքերը, որոնց պարագայում վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական:
Անդրադառնալով կառավարության նիստերին՝ Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ օրենքով սահմանվել է՝ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Նախարարի խոսքերով՝ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի մի մասը կանցկացվի դռնբաց:
Այդուհանդերձ, ըստ նրա, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան