Արցախի նախագահը վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է անելիքները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են շրջաններում և մայրաքաղաքում իրականացվելիք աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության և սոցիալական ապահովության ոլորտներին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին