Բասկետբոլ. Իսպանացի մրցավարը սեմինար կանցկացնի Հայաստանում
Փետրվարի 15-ից 18-ը Երևանում կանցկացվի բասկետբոլի մրցավարական սեմինար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և ՖԻԲԱ-Եվրոպայի հրավերով սեմինարը կվարի իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ սեմինարի ընթացքում հայ մրցավարները կսպասարկեն նաև Հայաստանի մինչև 12-13 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումները, որոնք կկայանան Օլիմպավանում:
Ֆերնանդո Գարսոնը փորձառու մրցավար է, որը վերջին տարիներին զբաղվում է մրցավարների վերապատրաստմամբ՝ համագործակցելով ՖԻԲԱ-ի և Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան