Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի տեղակալներ Մարինա Կարոբիո Գուշետտին և Իզաբել Մորեն, ինչպես նաև պատգամավորներ Վիոլա Ամհերդը, Տիանա Անգելինա Մոզերը, Ռոզմարի Կուադրանտին, Մարիաննե Շտրայֆ Ֆելլերը, Սիբել Արսլանը և Ադրիան Ամշթուցը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը: