Ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը անհանգստացրել է Թուրքիային
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել:
Լրագրողները Չավուշօղլուից հետաքրքրվել են, թե նման որոշման հնարավոր ընդունումն ինչպես կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա:
«Եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, դրանից ի՞նչ կլինի: Ֆրանսիան խոսում է իրավունքից: Սակայն կա դատարանի պարզ որոշում: Ցեղասպանություն արտահայտությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզրույթ է: Ֆրանսիայի սահմանադրական դատարանն էլ այդ հարցի վերաբերյալ իր որոշումը կայացրել է: Եթե Ֆրանսիան իրավունքին հավատար, ապա անհրաժեշտություն չէր լինի հարցը օրակարգ բերել: Կա նաև «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նախորդ տարի կայացրած հստակ վճիռը, որը վեր է երկրի ներքին օրենսդրությունից»,- ասել է Չավուշօղլուն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը 2017 հունվարի 27-ին չեղարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:
Հարակից հրապարակումներ`
- Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույցում՝ անմոռուկով
- ԱԳՆ. 2017 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասել է 48-ի
- Չավուշօղլու. Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում