Իրավունք 12:47 01/02/2018 Հայաստան

Անձնական տվյալներ օգտագործող հանցագործները հմտացել են, ուստի պետք է անընդհատ կրթվել. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել անձնական տվյալների վրա: Փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը:

Նա նշեց, որ նախկինում անտարբերությանը հիմա փոխարինել է բծախնդրությունը անձնական տվյալների վրա, մարդիկ գիտեն, թե դրանց ապօրինի կամ առանց իրենց համաձայնության օգտագործումը ինչ բացասական ազդեցություն կունենա իրենց հետագա կյանքի վրա:  Խոսելով քաղաքացիների գիտելիքների ավելացման մասին՝ նա ասաց, որ պետք է ընտրել՝ ինչպես և ում կրթել:

«Մի տարբերակը պրոակտիվ կրթությունն է, երբ գործակալությունը սեփական նախաձեռնությամբ ուղեցույցներ ու տեղեկատվական նյութեր է հրապարակում, մյուս դեպքում ակտիվորեն թիրախային ուսուցում է կազմակերպում, հիմա որպես թիրախ ընտրել ենք ավագ դպրոցները, այցելում ենք ու ներկայացնում իրենց անձնական տվյալների նկատմամբ ուշադիր լինելու կարևորության մասին»,- ասաց նա: Հայրապետյանը նշեց, որ այսքանով չի սահմանափակվում իրենց աշխատանքը:

Նրա խոսքով՝ մեր հասարակությունում կա նաև մշակույթի խնդիր. օրինակ նույն Getcontact հավելվածի դեպքում սևով սպիտակի վրա գրված է, թե ինչպիսի հսկայական բազայի հասանելիություն է ստանում այն, կարելի էր դա պարզապես կարդալ: Ցանկացած անձ, ով այդ հավելվածը տեղադրում էր, ըստ էության՝ առանց կարդալու իր համաձայնությունը տալիս էր, այստեղ նաև մշակույթի խնդիր կա՝ ծանոթանալու, հասկանալու ում և ինչ պայմաններով ինչ տվյալներ են հասանելի դարձնում:

Հայրապետյանը նշեց, որ «Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքի 27-րդ հոդվածը նախատեսում է, թե ինչպես պետք է անձնական տվյալները այլ երկիր փոխանցեն: 2017 թ. հրապարակվել է երկրների ցանկը, որոնք համարվում են անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող, և ցանկացած այլ երկիր անձնական տվյալ փոխանցելու դեպքում անհրաժեշտ է լինելու գործակալության թույլտվությունը, իսկ պետական մարմինները այլ պետությունների պետական մարմիններին անձնական տվյալներ կարողանում են փոխանցել միայն միջպետական պայմանագրերի շրջանակներում: «Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից ըստ էության կարևոր չէ՝ անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնայի՞ն, թե՞ թղթային տարբերակով»,- ասաց նա:

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, խոսելով օնլայն տիրույթում անձնական տվյալների պատշտպանվածության և օգտատերերի գրագիտության աստիճանի մասին՝ նշեց, որ մեզ մոտ միշտ չէ, որ գիտակցում են վտանգի չափը: «Ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ մոտ պատկերացնում են՝ կամ վտանգ չկա, կամ պիտի մեռնես, միջանկյալ գոտի չկա: Մահացության դեպքեր չկան, հարցն այն է, որ շատ քիչ է կարևորվում, որ անձնական տվյալը պետք է խիստ պաշտպանված լինի»,- ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ գրագիտության բացակայության խնդիր կա, լայնամասշտաբ ծրագրեր են պետք, որ մարդիկ հասկանան նախ՝ կա անձնական տվյալների պաշտպանության խնդիր, երկրորդ՝ որոնք են այդ տվյալները, երրորդը՝ ինչու և ինչպես պետք է պաշտպանել դրանք: ՏՏ անվտանգության փորձագետը նշեց, որ լայնանում է անձնական տվյալների տիրույթը, մինչև վերջերս, օրինակ, մարդու դեմքն անձնական տվյալ չէր, եթե տեսախցիկով նկարում էին փողոցում:

«Հայ ժողովուրդն այս տարի իր համար բացահայտեց «սև ուրբաթ»-ը, դրանից օգտվեցին խաբեբաներ, որոնք մեծ զեղչերով ապրանքներ գովազդեցին, մարդիկ իրենց քարտերի տվյալները արագ-արագ լրացրեցին, գումարի հետ տվյալներն էլ կորան: Ամենակարևորը գրագիտությունն է՝ մի պարզ պատճառով, դեպքերը փոխվում են, անձնական տվյալներ օգտագործող հանցագործներն այնքան են հմտացել, անընդհատ փոփոխություններ են կատարվում, դրա համար մարդիկ պետք է գիտակցեն, որ պետք է անընդհատ կրթվեն»,- ասաց նա:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը խոսեց Առողջապահության ոլորտում անձնական տվյալների պաշտպանության մասին, նշեց, որ այս ոլորտը օրենքում հատուկ կատեգորիայի մեջ է ներառված: Նրա խոսքով՝ անձի՝ նույնիսկ բժշկական հաստատություն դիմելու փաստը համարվում է գաղտնի տեղեկատվություն, միայն տվյալ անձը կարող է որոշել՝ ինչպես շրջանառվի այդ տեղեկատվությունը: Կան նաև տվյալներ, որոնք որոշ դեպքերում հենց պացիենտին էլ չեն ասում, այլ, օրինակ, հարազատներին: Զոփունյանն ասաց, որ կատարվում են փոփոխություններ, արդյունքում պացիենտը մեկ պատմություն է ունենալու, սակայն թե ում է այն հասանելի լինելու, որևէ իրավական կարգավորում այս մասով չկա:

Այս հարցում ուսումնասիրվել է նաև այլ երկրների փորձը: Ըստ Զոփունյանի՝ մոդելը և սկզբունքը հիմնականում հետևյալն է՝ պացիենտը ինքն է որոշում այն չափը՝ որքան պետք է տեսանելի լինի իր առողջական տվյալների մասին՝ անգամ բուժհաստատության ներսում՝ մասնագետի կողմից: Օրինակ, եթե անձն այցելել է ատամնաբույժի, վերջինս տվյալ անձի՝ որպես հիվանդի, պատմությունը այն չափով պետք է տեսնի, որքանով դա իրեն անհրաժեշտ է:

Panorama.am-ի կողմից ավելացնենք, որ տարօրինակ է անձնական տվյալների օգտագործման շուրջ նման իրարանցումը, կամ ինչ հմտանալու կարիք կա,  եթե պետական մակարդակով բոլորի անձնական տվյալները բաց դրված է՝ «հանուն դեմոկրատիայի»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:38
Կուտակային կենսաթոշակների կառավարող Ֆոնդերի 1 տրլն դրամից մոտավորապես 250 մլրդ դրամը գեներացված են. Արմեն Նուրբեկյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}