Արմեն Սարգսյանի հետ հանդիպման կոնկրետ օր և ժամկետ դեռևս նախանշված չէ. Գևորգ Պետրոսյան
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հանդիպման կոնկրետ օր և ժամկետ դեռևս նախանշված չէ, ուստի ավելորդ է խոսել դեռևս չծրագրված հանդիպման մասին։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Արմեն Սարգսյանն ինքն է հայտարարել, որ առաջադրումից առաջ մտադիր է ստուգել քաղաքական ուժերի, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի տրամադրությունները, այսինքն՝ ինքը պետք է նախաձեռնի հանդիպումը «Ծառուկյան» դաշինքի հետ: Առայժմ այդպիսի հանդիպում չի եղել, երբ որ կլինի, մանրամասները չեն մնա գաղտնի, մենք կհրապարակենք ամբողջ ճշմարտությունը»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ հարցեր ունեն Արմեն Սարգսյանին, պատգամավորը պատասխանեց, որ դրանք պայմանավորված կլինեն նախևառաջ վերջինիս ասելիքով:
«Իմ խորին համոզմամբ՝ դա մամուլի ասուլիս չէ, որ որևէ մեկը գա և անմիջապես պատասխանի ինչ-որ հարցերի: Նախ պետք է լսել՝ ինչ ծրագիր ունի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրություն ունեցող անձը, նոր ասելիքից բխող հարցադրումներ կատարել: Իհարկե, կարող են տարբեր հարցեր լինել, բայց հարցերը պետք է ելնեն այն հանգամանքից, թե որքանով է տվյալ անձը հավակնում լիարժեք ղեկավարել հանրապետությունը: Որովհետև այսօր գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է սոցիալական, տնտեսական շատ ծանր վիճակում, արտաքին մարտահրավերների առաջ»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի համար անձերը չէ, որ կարևոր են: «Վերանանք անձերից, դաշինքի համար ցանկալի է այն թեկնածուն, ով Հայաստանը, մեր ժողովրդին դուրս կբերի այս անմխիթար վիճակից»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե դուրս բերելու բոլոր լծակները այն կուսակցության մոտ են, որի կողմից նա առաջադրվել է, Գևորգ Պետրոսյանը նշեց, թե եթե ելնեն այդ տրամաբանությունից, ստացվում է, որ քաղաքական մյուս՝ ոչ իշխանական ուժերը, բացարձակապես պետք է մերժեն ցանկացած անձի թեկնածություն։
«Մենք որևէ մեկի հանդեպ ոչ անհարկի մեղադրանք ունենք ներկայացնելու, ոչ էլ չհիմնավորված լավատեսություն»,-ասաց նա:
Վերջում Գևորգ Պետրոսյանը նշեց՝ իր համար ցանկալի է, որ Հայաստանն ունենա այնպիսի նախագահ, ով կարող է իր շուրջ համախմբել ժողովրդին, իշխանությանը, ընդդիմությանը և դուրս բերել այս վիճակից:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
- «Ժամանակ». Արմեն Սարգսյանը ընդդիմադիր խմբակցությունների հետ կհանդիպի եկող շաբաթ
- Ես պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ. Արմեն Սարգսյան
- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանին հարցեր ունեն տալու. «Ժամանակ»
- Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որ ներկայացված են ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս. Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանի՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումն ավարտվել է
- Արմեն Սարգսյանը ժամանել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ
- Քերոլայն Քոքս. Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին