Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսևորումներն է ունեցել անցնող տարիներին ազգային կյանքում:
Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին:
Արմեն Սարգսյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածների և կուսակցությունների հետ ունեցած հանդիպումների և սփյուռքյան համայնքներ ծրագրվելիք այցերի մասին:
Անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին և առաքելությանը` նա ընդգծել է, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ և ձևավորվելու է նոր մշակույթ:
Դրական որոշման կայացման դեպքում Արմեն Սարգսյանը կարևորել է ողջ ազգի հոգևոր առաջնորդի օրհնությունն ու աջակցությունը:
Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ. Արմեն Սարգսյան
- Տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե փորձ, թե կրթություն. Իգիթյան
- Արմեն Սարգսյան. Մեծահարուստ չեմ ծնվել, հորս էլ կորցրել եմ 10 տարեկանում
- Արմեն Սարգսյան. ՀՀ Նախագահի առաջարկն «անսպասելի սպասվածն էր»
- Արմեն Սարգսյան. «Ես և իմ ընտանիքի անդամները «Լիդիան Արմենիա»-ի բաժնետեր չենք եղել և չենք լինելու»
- Արմեն Սարգսյան. Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ
- Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ. Արմեն Սարգսյան
- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանին հարցեր ունեն տալու. «Ժամանակ»
- Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին