«Ժամանակ». Արմեն Սարգսյանը ընդդիմադիր խմբակցությունների հետ կհանդիպի եկող շաբաթ
«Ժամանակ»-ը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ և՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն: Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան Հայաստան:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ևս երեք օրով մեկնելու է արտերկիր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին