
«Ֆորս մաժորներ» հեռուստասերիալը Մեգան Մարքլին փոխարինող է գտել
Ամերիկյան «Ֆորս մաժորներ» («Suits») սերիալը փոխարինող է գտել Մեգան Մարքլին, որը յոթերորդ եթերաշրջանից հետո հեռանալու է հեռուստանախագծից՝ արքայազն Հարրիի հետ ամուսնանալու համար: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Variety-ին:
Ըստ աղբյուրի՝ որոշում է կայացվել, որ հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում կհայտնվի նոր հերոսուհի Սամանտա Ուիլերը, որի դերը կկատարի «Կրքի անատոմիա» հեռուստասերիալի աստղ, «Էմմի»-ի մրցանակակիր Քեթրին Հեյգլը:
Սցենարի համաձայն՝ Ուիլերը լինելու է Pearson Specter Litt իրավաբանական ընկերության նոր գործընկերը: Նա կդառնա կամ լավագույն դաշնակից, կամ ընկերության ազդեցիկ հակառակորդ:
Նոր եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն ապրիլին Տորոնտոյում:
Հարակից հրապարակումներ`
- Հարսանիքից առաջ Մեգան Մարկլը ջնջել է սոցցանցերից իր բոլոր հաշիվները
- Հայտնի է դարձել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի օրը