Սահմանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը
Հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում վերոնշյալ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխությունների պահանջներին:
Օրինագծով սահմանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը, հստակեցվել է համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը և սահմանվել են ՀՀ պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները:
Օրենքից հանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև բարձրագույն կոչում շնորհելու ՀՀ Նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները, հաստատվել են պետական պարգևների և պատվավոր կոչումների նկարագրերը և նմուշները: