«Ժամանակ». Բարձրագույն դատական խորհուրդը կգլխավորի Գագիկ Հարությունյանը
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները, որը նոր Սահմանադրությամբ փոխարինելու է Արդարադատության խորհրդին: Այն անկախ պետական մարմին է, որը կոչված է երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունը:
Ըստ թերթի, օրերս որոշվել է, որ խորհուրդը պետք է գլխավորի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Չնայած քվեարկությունը լինելու է փակ գաղտնի, իշխանությունը վստահ է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի յուրային պատգամավորներով ապահովելու է Գագիկ Հարությունյանի ընտրությունը»: