Փորձ է կատարվում ի դեմս Նժդեհի՝ ռուսական հանրությանը ներկայացնել դավաճան հայի կերպար. պատմաբան
Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու հարցով շահագրգռված է ոչ այնքան Ռուսաստանը, որքան համապատասխան հասցեներից գործող առանձին ռուսական «ուժեր»։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը։
«Եթե նույնիսկ նկատեք այն ԶԼՄ-ները, որոնցով տարածվում են նմանատիպ տեղեկությունները, դրանք կամ համապատասխան լոբբինգ են իրականացնում մեր որոշ հարևանների կողմից կամ փորձում են որոշակի ազդակներ ուղարկել։ Նժդեհի հետ կապված ամբողջ այս մեղադրանքները ոչ ճիշտ պատմական հիմքերի վրա են կառուցված։ Այն պարզունակ հարցադրումը, որ Նժդեհը նացիզմի կամ ֆաշիզմի հետևորդ է, իրականությանը չի համապատասխանում։ Տարրական պատմական գիտելիքներ են հարկավոր, որ ուսումանասիրեն և տեսնեն, որ նրա մեղադրանքի մեջ մեկ բառ չի եղել նացիզմի հետ համագործակցության մասին։ Նժդեհին 1921 թվականին դատել են՝ հակախորհրդային գործունեության մեջ մեղադրելու պատճառով»,- հիշեցրեց պատմաբանը։
Մհեր Հովհաննիսյանի խոսքով, փորձ է կատարվում ի դեմս Նժդեհի՝ ռուսական հանրությանը ներկայացնել դավաճան հայի կերպարի, որը ռուսին հարվածել է թիկունքից։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենը նաև նկատեց՝ առնվազն բարոյական չէ Նժդեհի վերաբերյալ սուտ քարոզչություն կատարել։
Ասուլիսին ներկա «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանն իր հերթին նկատեց՝ Ռուսաստանի մասնԱգիտական շրջանակներում հստակ գիտեն հայ ժողովրդի վերաբերմունքը նացիզմի գաղափարախոսության նկատմամբ։
«Հայ ժողովրդի համար Նժեդեհն իսկապես հերոս է։ Նրանում, որ Հայաստանն այսօր անկախ Հանարապետություն է, ոչ թե ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, մեծ ներդրում ունի հենց Նժդեհը։ Նրանք, ովքեր այժմ փորձում են խաղալ հայ ժողովրդի նվիրական զգացմունքների հետ, մեր բարեկամները չեն։ Այս ամբողջ պատմության մեջ Ադրբեջանը խիստ առարկայական շահեր ունի»,- ասաց նա։
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Արթուր Ղազարյանն էլ ընդգծեց, որ երբ հարցը քաղաքականացվում է, օբյեկտիվ ճշմարտությունը դժվարանում է տարորոշել։
«Նժդեհի միակ շահը հայկական պետականությունն էր և հայությունը։ Նրա քայլերը բացառապես միտված են եղել Հայաստանի փրկությանը։ Նրա անձի շուրջ վերին բացասական երանգի քննարկումներն արհեսատական են։ Այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ քաղաքագիտական հայտնի՝ թիթեռնիկի էֆեկտն է գործում, այն է, եթե թիթեռնիկը Տոկիոյում թռչի, հնարավոր է՝ Նյու Յորքում փոթորիկ լինի։ Այս էֆեկտն այսօր շատ ավելի ցցուն է։ Չարժե ընդհանրապես այս թեմային անդրադառնալ»,- ասաց բանախոսը՝ հիեշեցնելով, որ տարիներ առաջ, երբ Կապանում Նժդեհի հիշատակին մի ամբողջ հուշահամալիր կառուցվեց, որևէ աղմուկ չբարձրացավ։
Հարակից հրապարակումներ`
- Նժդեհից խոսող ռուս փորձագետների ականջների հետևում երևում է Ալիևի հիմնադրամը. Տիգրան Քոչարյան
- Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրերը շահարկումներ են հակառակորդների կողմից. Էդվարդ Նալբանդյան
- Ռուսական ԶԼՄ-ներում Նժդեհի մասին բացասական նյութեր տեղ են գտնում Ադրբեջանի ջանքերով. մեդիափորձագետ
- Նժդեհը ազգային հերոս է, որի շնորհիվ թուրք-ադրբեջանական զինյալները չեն կարողացել տիրանալ Սյունիքին. «Առավոտ»
- Նժդեհը ֆաշիզմին այնքան է մոտ, ինչքան Հիտլերը՝ մարդասիրությանը. Շարմազանով
- ՀՀԿ-ն Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին
- Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի մասին անդրադարձին հետևել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը
- Շարմազանովը՝ ՌԴ ԱԳՆ-ին. «Նժդեհը ազգայնական չէ, նա հայ հայրենասեր է». «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան