Արմեն Սարգսյանը հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միլանի Հայ տուն ազգային հաստատության մեջ:
Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ներկա են եղել Իտալիո Հայոց հոգևոր հովիվ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Տիար Պիետրո Քուչուկյանը, Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցու Հոգաբարձության, Իտալիո Հայոց միության, Միլանի Հայ տան, «Սերապյան» ուսանողական հիմնադրամի, Հայ Բարեգործական Ընդհանուր միության, Միլանի Հայ համայնքի Երիտասարդական խորհրդի, Հայագիտության և Հայ Մշակույթի վավերագրման կենտրոնի ղեկավարներ և ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
«Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ ՀՀ ապագայի և արդեն նոր կառավարման ձևաչափում մեր երկրի տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության և կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաև Հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ: Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, և դրանք միասնաբար՝ Հայաստանի և Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը կկայանա մոտ օրերս. Սերգեյ Բագրատյան
- Արմեն Սարգսյանը վերջնական հանդիպում կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո որոշում կկայացնի. Շարմազանով
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպման կոնկրետ օր և ժամկետ դեռևս նախանշված չէ. Գևորգ Պետրոսյան
- Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
- Ես պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ. Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Մեծահարուստ չեմ ծնվել, հորս էլ կորցրել եմ 10 տարեկանում
- Արմեն Սարգսյան. ՀՀ Նախագահի առաջարկն «անսպասելի սպասվածն էր»
- Արմեն Սարգսյանի՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումն ավարտվել է
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին