Բաղանիսը նոր մանկապարտեզ կունենա
Սահմանամերձ Բաղանիսում 2018 թ. նոր մանկապարտեզ կկառուցվի: Panorama.am-ին Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը որոշ մանրամասներ պատմեց. Բաղանիսում մանկապարտեզ եղել է, սակայն խորհրդային միության փլուզումից հետո դադարել է գործել, նաև՝ որ ադրբեջանական հենակետերի գնդակոծության տակ է հայտնվել և շենքը դարձել է ոչ պիտանի:
«2013 թ. հունիսի 1-ից գյուղապետարանի շենքում մեկ սենյակ հարմարեցրել ենք մանկապարտեզի պարապմունքները կազմակերպելու համար, գյուղապետարանի շենքում առայսօր, արդեն չորրորդ տարին է՝ գործում է մանկապարտեզ, համայնքի միջոցներով պահում ենք երկու աշխատող: Տարբեր դոնորական կազմակերպությունների միջոցով ձեռք ենք բերել գույք, սնունդ, և այլն, բոլոր անհրաժեշտ պայմանները կան»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի միջոցով և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ նախատեսված է այս տարի մանկապարտեզի նոր մասնաշենք կառուցել՝ ապաստարանով, 110 քմ ընդհանուր մակերեսով: Գյուղապետը նշեց, որ սպասում են՝ եղանակը տաքանա, ու արդեն կկառուցվի նոր մանկապարտեզի շենքը: Պլանավորված է շենքի կառուցումն ավարտել մինչև տարեվերջ, որ կարողանան արդեն այնտեղ պարապմունքները կազմակերպել:
«Մեզ ուրախացնում է նաև այն փաստը, որ այս պահին 18 սան ունենք, իսկ մյուս տարի կունենանք արդեն 23 սան»,- ասաց նա:
Սահակյանի խոսքով, մանկապարտեզը համայնքի տնօրինման տակ է լինելու, միայն սնունդի ապահովման հարցով են օգնելու՝ ֆինանսական մասով, մնացած հարցերը կազմակերպվելու են թե համայնքի, թե անհատ-դոնորների ու կազմակերպիչների միջոցով: Ընթացքում էլ մանկապարտեզը տարբեր ծրագրերի մեջ է ընդգրկվում, և կարողանում են պարապմունքները ձմռանը նորմալ տաք պայմաններում ապահովել:
Հարակից հրապարակումներ`
- Բաղանիսի երեխաները միայն խաղաղության մասին են երազում ու ապրում խաղաղության երազանքով
- Արցախում սպաների համար կառուցվող շենքերը կունենան ապաստարաններ
- Թալիշում տները կառուցվում են ապաստարաններով
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
- Ուր վազել, երբ կրակում են...
- Երևանի ռազմաապաստարանները որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին. Բախշյան
- Ստեփանակերտում կառուցվող մանկապարտեզի նոր մասնաշենքն ունենալու է ռմբապաստարան. փոխվարչապետ
- Սահմանամերձ բնակավայրերում օրինակելի ապաստարաններ կան. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան