Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ շուկայում իրացվող և Ռուստաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար: ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծառայությունը հրավիրում է սպառողների ուշադրությունը և առաջարկում ներկայացվող պիտակներով և 2017 թ. ապրիլի արտադրության (ժամկետի մեջ է մինչև 2018 թ. ապրիլ) խուրմայի վաճառքի դեպք արձանագրելու պարագայում չգնել այն և այդ մասին անմիջապես տեղեկացնել վերահսկող մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010206040 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան