Աշխարհում շուրջ 264 միլիոն երեխա զրկված է դպրոց գնալու հնարավորությունից
Աշխարհի մոտ 264 միլիոն երեխաներ դպրոցում կրթություն ստանալու հնարավորություն չունեն: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում:
Հիմնադրամի արտակարգ ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնտենի խոսքով՝ հատկապես մտահոգիչ է հակամարտության գոտիներում դպրոցների վրա կատարվող հարձակումների թվի ավելացումը: Զինված հակամարտությունների մաս կազմող 24 երկրներում դպրոց այցելելու հնարավորություն չունի 6-14 տարեկան մոտ 27 մլն երեխա:
Ամեն տարի պահանջվում է մոտ 340 միլիարդ դոլար, որպեսզի անցումային տնտեսություն ունեցող զարգացող երկրներում բոլոր երեխաները կարողանան դպրոց այցելել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները