«Հրապարակ». Հ3 հեռուստաընկերությունն աշխատում է նոր թիմով
«Հրապարակ»-ը գրում է, թե Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։ Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։
Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։ Այժմ հեռուստաընկերությունն աշխատում է նոր թիմով, բացառությամբ լրատվականի ղեկավար Էդգար Առաքելյանի, ով, բնականաբար, չի հեռացել, բայց Ռուսաստանում բիզնես է հիմնել և հույս ունի դրանով հոգալ իր ապրուստը։
«Նա չցանկացավ մեզ այս թեմայով պարզաբանում տալ, ասելով միայն՝ ովքեր հեռացել են, հեռացել են իրենց կամքով, ասաց նաև, որ Հ3-ից հեռացողներն իրենց աշխատավարձերը մինչև «վերջին կոպեկն» ստացել են»,- գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները