«Ժամանակ». Ինչպես է Աստղիկ ԲԿ-ն գրավում սոցփաթեթի շահառուներին
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Աստղիկ» ԲԿ-ն բավական լուրջ խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին իր հիվանդանոց հրավիրելու համար: Հայտնի է, որ սոցփաթեթի շահառուն ինքն է ընտրում, թե որ ԲԿ-ում բուժզննում անցնի, սակայն շահառուներից մեզ պատմեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ից զանգահարում են և ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում»:
«Կարելի է եզրակացնել, որ առողջապահության նախարարությունը կամ համագործակցում է գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կամ վերջինիս բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ է զբաղվում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները