Միքայել Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը
Դահուկորդ Միքայել Միքայելյանը հունվարի 28-ից փետրվարի 2-ը Շվեյցարիայում մասնակցել է դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ 10 կմ դասական ոճում հայ դահուկորդը 100 մարզիկների մեջ զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը: Սքիաթլոն 10+10 մրցաձեւում Միքայելյանը 23-րդն էր:
Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա Միքայել Միքայելյանի վերջին մեկնարկն էր: Մի քանի օրից մեր պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները
- Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան