Տնտեսություն 16:41 03/02/2018 Հայաստան

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձևավորելու վերաբերյալ առաջարկություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

«Չափազանց կարևոր է, որ մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձևակերպել համայնքային և մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որևէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջև, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր և այլն»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բացման խոսքում նշել է վարչապետը:

Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017 թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100.1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների  հավաքագրման  ցուցանիշն աճել է  11.9 տոկոսով  կամ  4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները  5 հարկատեսակների մասով  աճել են  9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման և միասնական բազայի ստեղծման ուղղությամբ:

Վարչապետը կարևորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը և առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը և մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ: 2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձևակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետևենք, գալու ենք  մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»:

Նախարար Դ. Լոքյանն անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նշել է, որ 2017 թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել:  2017 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչև 2018 թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, հանձնարարել է հետևողական լինել և շարունակել քայլերը դաշտը կանոնակարգելու ուղղությամբ:

Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված նախարար Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով՝ 8-12 տոկոս տոկոսադրույքով: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում` 3 տոկոսի չափով: Կարևորելով ՀՀ մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձևավորելու վերաբերյալ առաջարկություն:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաև գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի և մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում և համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին և կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը:  Կարեն Կարապետյանը հորդորել է նախարարության աշխատակազմին՝ էլ ավելի մեծ թափով շարունակել ծրագրերի իրականացումը:
  
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:30
Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ սպասում է ընկերոջ հետ հանդիպմանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով խորհրդակացելու համար։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ալեն Սիմոնյանը «սպառնալ» բառի իմաստը չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը՝ «խնդրել». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, շարունակելով Ալեն Սիմոնյանի ու Հովիկ Աղազարյանի զրույցի թեման, գրում է. «Վաղուց եմ նկատել, որ այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում
Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երկրորդ դեղին քարտն է ցույց տալիս Հայաստանին. Քաղտեխնոլոգ
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Դու իմ գոյության հանճարն ես. Ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը
Հայստնի դերասան, սիրված հումորիս Աշոտ Ղազարյանը  ինսթագրամում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջը ծննդյան տոնի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
14:11
Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
Վարչական դատարանում  նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել  «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
«Այստեղ  առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՀԾԿՀ-ը՝ խմելու ջրի սակագնի մասին
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել. ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան
«Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
12:22
Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Panorama.am-ին ասաց կառավարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սպիտակի ոլորանները փակ են
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի»...
Աղբյուր` Panorama.am
09:36
Խոսնակ. Քննչական կոմիտեում քաոս չկա
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}