Ոչ ռուսներն են հասնելու Նժդեհի արձանի ապամոնտաժմանը, ոչ էլ մենք ենք Երևանից՝ թաղելու Լենինին. վերլուծաբան
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը Change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել, որով առաջարկում է հողին հանձնել ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ առաջին ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինի աճյունը: Հանրագիրն ուղղված է ՌԴ Պետդումային և ՌԴ նախագահին:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«Արդեն մեկ դար մահացած մարդու դին հողին հանձնելը ճիշտ է էթիկական, մարդկային և քրիստոնեական տեսանկյունից:
Լենինի մարմնի պահպանումը երկրին արժենում է տարեկան 13,081,000 ռուբլի: Լենինի մարմնի պահպանումն ունի նաև քաղաքական բաղադրիչ, ամրացնում է անձի պաշտամունքի գաղափարը և ազդում երկրի հեղինակության վրա:
Եվ այլն»:
Panorama.am-ի թղթակիցը երևույթի շուրջ զրուցեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ՝ հետաքրքրվելով՝ որքանո՞վ է նպատակահարմար ռուսական կողմից Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման խոսակցությունների ֆոնին պատասխան այսօրինակ նախաձեռնություն սկսել։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ռուսաստանում պետք է իմանան, որ Հայաստանում ևս կան որոշակի տրամադրություններ, թեկուզ՝ ոչ պաշտոնական։ «Նրանք պետք է տեսնեն, որ հասարակական-քաղաքական տրամադրությունները Հայաստանում թույլ չեն տա ԽՍՀՄ-ի ֆետիշացում, որը մտնում է Ռուսաստանի մեծապետական ծրագրերի մեջ։ Իսկ Ռուսաստանը փորձում է խաղալ մարդկանց կարոտաբաղձության վրա, հերոսացնել Ստալինին և խորհրդային կարգերը և արդարացնել խորհրդային կայսրության սահմաններում նոր կայսրության ստեղծումը։
Իհարկե, ոչ ռուսներն են հասնելու Նժդեհի արձանի ապամոնտաժմանը, ոչ էլ մենք ենք Երևանից թաղելու Լենինին, բայց համենայն դեպս Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում թույլ չեն տա վերադարձ կարգերի, որոնց տուժածն է հայ ժողովուրդը»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Փորձ է կատարվում ի դեմս Նժդեհի՝ ռուսական հանրությանը ներկայացնել դավաճան հայի կերպար. պատմաբան
- Նժդեհից խոսող ռուս փորձագետների ականջների հետևում երևում է Ալիևի հիմնադրամը. Տիգրան Քոչարյան
- Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրերը շահարկումներ են հակառակորդների կողմից. Էդվարդ Նալբանդյան
- Ռուսական ԶԼՄ-ներում Նժդեհի մասին բացասական նյութեր տեղ են գտնում Ադրբեջանի ջանքերով. մեդիափորձագետ
- Նժդեհը ազգային հերոս է, որի շնորհիվ թուրք-ադրբեջանական զինյալները չեն կարողացել տիրանալ Սյունիքին. «Առավոտ»
- Նժդեհը ֆաշիզմին այնքան է մոտ, ինչքան Հիտլերը՝ մարդասիրությանը. Շարմազանով
- ՀՀԿ-ն Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին
- Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի մասին անդրադարձին հետևել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան