Սիմոնա Հալեպը` հունվար ամսվա լավագույն թենիսիստուհի
«Australian Open 2018»-ի եզրափակչի մասնակից, աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը ճանաչվել է հունվար ամսվա լավագույն թենիսիստուհի: Այս մասին գրում է sport.ru-ն՝ վկայակոչելով WTA-ի պաշտոնական կայքին:
Այս կոչմանը հավակնել են նաև Գերմանիայի ներկայացուցիչ Անժելիկա Կերբերը, ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան և Ավստրալիայի Բաց առաջնության հաղթող, աշխարհի առաջին ռակետ Կարոլինա Վոզնյացկին:
26-ամյա թենիսիստուհի օգտին քվարկել է հարցման մասնակիցների 71%-ը: Երկրորդ տեղում Վոզնյացկին է (25%), երրորդ տեղում` Կերբերը (3%), իսկ չորրորդ տեղում` Սվիտոլինան (1%):
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան