ԳՁՕ-ների դեմ պայքարի համար ուղղակի պետք է նորմալ կիրառել օրենքը. Չիլինգարյան
«ԳՁՕ-ի հետ կապված վերջանական որոշում չկա՝ անվտանգ է, թե ոչ, սպառողն ինքը պետք է որոշի` ինչ չափով օգտագործել»,- այս մասին այսօր լրոգրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Անդրադառնալով նախորդ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին և պատրաստվող օրինագծին՝ բանախոսը նշեց, որ քանի դեռ վերջնական որոշում չի ընդունվել՝ վտանգավոր է, թե ոչ, ներկրումը նորմալ է։
Չիլինգարյանը օրինակ բերեց՝ ասելով. «Հետազոտություն է արվել Շվեդիայում և ԱՄՆ-ում։ Շվեդիայում, որտեղ արգելված է ԳՁՕ-ն, միայն 7 տոկոս ալերգիկ հիվանդություններ կան, իսկ ԱՄՆ-ում՝ 70 տոկոս»։
Այնուամենայնիվ, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահը սպառողներին խորհուրդ տվեց շատ ուշադիր լինել մակնշումներին և խուսափել ԳՁՕ պարունակող սննդից։ Նաև հավելեց, որ մակնշումները մեզ մոտ շատ հաճախ թերի են, և նշված չէ՝ տվյալ սննդատեսակը ԳՁՕ պարունակում է, թե ոչ։
Լրագրողների հարցին, թե ինչպես պետք է պայքարել ԳՁՕ-ների դեմ, Չիլինգարյանն ասաց. «Ուղղակի պետք է օրենքը նորմալ կիրառել»։
Հանդիպմանը ներկա սննդաբան Հասմիկ Աբովյանը չհամաձայնվեց Չիլինգարյանի հետ՝ նշելով, որ շատ գիտական հոդվածներ ապացուցում են, որ ԳՁՕ-ն ոչ միայն վնաս չեն հասցնում, այլև նորմալ է դրանց կիրառումը։
«Սկսած 1970-ական թվականներից ԳՁՕ մթերքներն օգտագործվում են շատ լայն կերպով, հիմնականում՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս երկրներում կյանքի միջին տևողությունը երկարել է, ես չեմ ասում դա կապված է ԳՁՕ օգտագործելու հետ, բայց զարգացած երկրներում այդպես է եղել։ ԳՁՕ-ն հաստատ վնաս չէ, որովհետև մարդկանց կյանքի միջին տևողությունը եթե նախկինում 50-60 տարի էր, ապա հիմա դարձել է 70-80 տարի»։
Սննդաբանը թվարկեց, որ ԳՁՕ տարածված կուլտուրաներից են բազուկը, բրինձը, կարտոֆիլը, եգիպտացորենը. «Եթե դուք եգիպտացորեն ուտում եք, ուրմեն՝ օգտագործում եք ԳՁՕ, քանի որ առանց ԳՁՕ եգիպտացորենը պիտանի չէ ուտելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԳՁՕ-ների մասին լսումներին նախարարության ներկայացուցիչները չեզոք էին. Կարինե Դանիելյան
- Մոտավորապես պատկերացնո՞ւմ ենք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ. Դավիթ Պիպոյան
- Մելիք-Նուբարյան. ԳՁՕ սննդամթերքի օգտագործումը կարող է առաջացնել մի քանի հնարավոր ռիսկեր
- Ինչո՞ւ պետք է գնանք «Մոնսանտոյի» դուռը, սերմ խնդրենք. բնապահպան
- ԳՁՕ պարունակող սնունդը քաղցկեղածին է. Կարինե Դանիելյան
- Դավիթ Պիպոյան. Ինչո՞ւ է ծուլանում գյուղատնտեսության նախարարությունը
- Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների զավակները. Լուիզա Սարգսյան
- Հայաստանում շրջանառվող սերմերը 2-3 տարի փորձարկվում են. Փոխնախարար
- Մեր նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը. Աշոտ Հարությունյան
- ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր՝ Գյուղնախում
- Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից