ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարի մեկին հրապարակած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը, ինչպես նախորդ ամիս, 2797 միավոր է:
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (76-րդ, 2667) և Հրանտ Մելքումյանը (82-րդ, 2664):
Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 52-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2392):
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է
- Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանն առաջատարների հնգյակում է
- Լևոն Արոնյանը կես միավորով զիջում է առաջատարին
- Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը մոտենում է առաջատարներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան