Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերջին սերնդի գերճշգրիտ ճառագայթային բուժման համալիր է ներդրվել
Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, առաջնորդվելով հիվանդակենտրոն մոտեցմամբ և ցանկանալով հեշտացնել հիվանդի ընդունման ընթացակարգը, որոշում է կայացրել, որպեսզի ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքն ունենա սեփական ընդունարանը։ Լրագրողներ հետ զրույցում այսօր այս մասին ասաց բաժանմունքի վարիչ Հասմիկ Պետրոսյանը։
«Ընդունարանի հիմանկան նպատակն է հեշտացնել աշխատանքը և կառավարել հերթագոյացումները, նաև նվազեցնել կենտրոնի հիմնական ընդունարանի ծանրաբեռնվածությունը։ Ընդունարանում աշխատուլու են էլեկտրոնային տեղեկատվական բազայի աշխատակիցներ, որոնք, մեկ անգամ մուտքագրելով հիվանդի տվյալները, ձևակերպելու են վերջինիս էլեկտրոնային պատմագիրը։ Հիվանդը հնարավորություն է ունենալու էլեկտրոնային հերթագրման սարքի միջոցով հերթագրվել՝ ընդ որում, մի քանի հետազոտությունների համար՝ միաժամանակ։
Նախկինում հիվանդը ստիպված էր ձևակերպել պատմագիրը, որից հետո կրկին այցելել բժշկին, նոր հետազոտություն անցնել, սակայն շնորհիվ էլեկտրոնային մեր ներքին բազայի՝ մենք այժմ կարողանում ենք հեշտացնել հիվանդի քայլերը։ Նա ձևակերպում է պատմագիրը և արդեն իսկ ստանում անհրաժեշտ կտրոնները՝ հետագա հետազոտությունների համար»,- նշեց բաժանմունքը։
Հասմիկ Պետրոսյանն ընդգծեց, որ հին և նոր հիվանդների հետ ամբողջական աշխատանքը նախատեսվում է սկսել երկուշաբթի օրվանից՝ ներդրված նոր սկզբունքով։ Նա հույս հայտնեց, որ նորամուծությունները կբերեն որակի վերահսկման և բուժման արդյունավետության բարձրացման։
Կլինիկայում շրջայցի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև ճառագայթային բուժման ամերիկյան վերջին, նորագույն սարքավորման հնարավորությունների հետ։
Ինչպես ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասաց տեղեկացրեց Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը, «Վարիան կլինակ ա իքս» անվամբ սարքավորման արժեքը 2.4 միլիոն եվրո է։
«Սարքը Հայաստանի համար բացառիկ է։ Այն գերճշգրիտ հեռահար ճառագայթային բուժման համալիր է, որը թույլ է տալիս առավելագույնս կոմպակտ ճառագայթել ուռուցքը՝ մաքսիմալ չափով պաշտպանելով շրջակա առողջ հյուսվածքները։ Այսնիքն՝ ստանում ենք լավ էֆեկտ՝ քիչ բարդություններով։ Սարքը բժիշկներին հնարավորություն է տալիս ուռուցքի շրջանում ստանալ դոզայի այն բաշխումը, ինչ որ անհրաժեշտ է»,- ասաց նա։
Թաթուլ Սաղաթելյանի խոսքով, կենտրոնում առկա են սարքի շահագործմանը լիարժեք տիրապետող մասնագետներ, որոնք երկարաժամկետ վերապատարստումներ են անցել արտերկրում՝ Միացյալ թագավորությունում, Գերմանիայում, Չեխիայում, Մակեդոնիայում։ «Մենք այսօր լիովին պատրաստ ենք շահագործելու այս սարքը և իրականացնելու բարձր ճշգրտության ճառագայթային բուժում, ինչի համար մարդիկ շատ հաճախ ստիպված էին լինում մեկնելու արտերկիր»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ում այսուհետ կգործի ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքը
- Նախագահը այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն