
Աֆրինում թուրք զինվորականներ են զոհվել
Սիրիայի Աֆրին շրջանում փետրվարի 4-ին ռազմական գործողությունների արդյունքում երկու թուրք զինծառայող է զոհվել: Rossia.today-ը գրում է, որ այս մասին հայտնում է Hurriyet-ը հղում անելով Թուրքիայի Գլխավոր շտաբին:
«Աֆրինում «Ձիթապտղի ճյուղ» գործողությունների ընթացքում զոհվել են մեր երկու ռազմական ընկերները, ևս հինգը վիրավորում են ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ձգտում զավթել Սիրիայի հողերը, այլ ցանկանում է օգնել փախստականներին տուն վերադառնալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Աֆրինում հայտարարել են, որ թուրքական ավիահարվածներից և գնդակոծություններից 150 մարդ է զոհվել
- Թուրք բժիշկների միության 8 անդամներ ձերբակալվել են Աֆրինի գործողությունները քննադատելու պատճառով
- Թուրքիան Աֆրինի հարցով սերտ կապի մեջ է Ռուսաստանի հետ. Թուրքիայի պաշտպանության նախարար