Լոնդոնի նորաձևության շաբաթվա առթիվ Քեյթ Միդլթոնը թագավորական ընդունելություն կկազմակերպի
Լոնդոնում անցկացվող նորաձևության շաբաթվա ընթացքում Բուքինգհեմյան պալատում թագավորական ընդունելություն կկազմակերպվի։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Ազգերի համագործակցության երկրների միջև նորաձևության փոխանակմանը նմվիրված ընդունելությունը Բուքինգհեմյան պալատում պալատում կանցկացվի փետրվարի 19-ին։ Դրա անցկացմամբ կզբաղվեն Քեմբրիջի դքսուհի Քեյթը և Ուեսեքսի կոմսուհի Սոֆին։
Նշվում է, որ ընդունելության հյուրերը կլինեն հայտնի բրիտանացի դիզայներներ, որոնց թվում են Ստելլա Մաքքարթնին, Բիբի Ռասսելը և Կարեն Ուոկերը, ինչպես նաև մասնավոր արտադրությամբ զբաղվող վարպետներ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին