Սաակաշվիլին մինչև փետրվարի 18-ը ժամանակ է տվել Պորոշենկոյին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մինչև փետրվարի 18-ը ժամանակ է տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրաժարական տալու համար: Այս մասին գրում է ուկրաինական աղբյուրը:
Նա հայտարարել է, որ մինչ այս իր կողմնակիցների հետ ներկայացնելու է այլընտրանքային կառավարության կազմն ու նախագահի թեկնածուին:
Ուկրաինայի նախագահի հրաժարականի պահանջով Կիևում երթ է անցկացվել: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև հավաքվել են երկրի ղեկավարի տան դիմաց ու բացականչել ` դուրս արի, վախկոտ, հրաժարական, ոստիկանությունը ժողովրդի հետ է: