Ոստիկանությունը կուսումնասիրի Փաշինյանի հայտարարությունը
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով, հանրապետության տարբեր մասերում ոստիկաններ են այցելում ակտիվիստներին ու հորդորում չմասնակցել այսօր Երևանում անցկացվելիք երթ-հանրահավաքին:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան թանկացումների դեմ է:
«Որևէ կոպիտ վերաբերմունք տեղի չի ունենում, սպառնալիք չի հնչում, ուղղակի մարդկայնորեն, ընկերաբար խնդրում են՝ այդ ակցիաներին ընդհանրապես չմասնակցեն»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարկված տեսանյութում հայտարարում է Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով, նման գործելաոճի պատճառը պարզ է.
«Իշխանություններին պետք է ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիները ըմբռնումով են մոտեբում թանկացումներին»:
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ Փաշինյանի հայտարարությանը ծանոթ են, կուսումնասիրեն, կպատասխանեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին