2017 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 7 762.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի համեմատ աճել է 6.1%-ով։
Վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 11.2%-ով և կազմել 2 871.8 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 2.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2016թ-ի ցուցանիշը գերազանցելով 16.7%-ով:
2017 թվականին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 2 619.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 10%-ով:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 3.5%-ով՝ կազմելով՝ 2 269.0 մլն կՎտ ժամ։ 10.8%-ով նվազել է նաև ջերմային էներգիայի արտադրությունը և կազմել 30.6 հազար հեգաջոուլ:
Նշենք նաև, որ արևային էլեկտրակայանների արտադրության ծավալները հունվար-դեկտեմբերին կազմել են 0.4 մլն կՎտ ժամ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում