Թուրքիայում վերջին 1 ամսում 28 կին է սպանվել
2018թ․ հունվարին Թուրքիայում սպանվել է 28 կին։ «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել «Դադարեցնենք կանանց դեմ ուղղված հանցագործությունները» հարթակի հրապարակած տվյալներից։
Սպանության դեպքերից 4-ը տեղի են ունեցել Ստամբուլում, 2-ը Բուրսայում, 2-ը՝ Գազինաթեփում։ Հայտնի է, որ կանանցից 18-ը սպանվել են իրենց տներում, 1-ը՝ հիվանդանոցում, 1-ը՝ մեքենայի մեջ, 1-ը՝ գետում, 1-ը՝ ծովափին, 1-ը՝ այգում, 1-ը՝ փողոցում, ևս 4 կնոջ սպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն։ Կանայք հիմնականում սպանվել են իրենց ամուսնու, հոր, որդու, ընկերոջ կամ նախկին ամուսնու կողմից։
2018թ․ հունվարին բացահայտվել է երեխաների շահագործման 147 դեպք, 25 կին ենթարկվել է սեռական բռնություն։ Նույն ամսին Ստամբուլի Սուլթան Սուլեյման հիվանդանոցում արձանագրվել է անչափահասների հղիության 115 դեպք, որոնց մասին բուժաշխատողները չեն տեղեկացրել համապատասխան մարմիններին։
Միևնույն ժամանակ նկատվել է, որ 2017թ․ վերջին ամիսների համեմատ կանանց դեմ ուղղված բռնություններն ու հանցագործությունները որոշակիորեն նվազել են, ինչը պայմանավորված է այս հանցագործություններին հասարակության ավելի խիստ արձագանքներով և բողոքի ակցիաներով։ Երբեմն հասարակական վայրերում տղամարդկանց կողմից կանանց ուղղված բռնության դեպքերը նկարահանվում ու հրապարակվում են սոցիալական ցանցերում, ինչը ևս որոշ չափով զսպող նշանակություն է ունենում։
Հրապարակված մի զեկույցի համաձայն՝ 2007-2015թթ․ ամուսնու պահանջով աշխատանքից հեռացած կանանց թիվը կրկնակի նվազել է։ 2007թ․ տղամարդկանց պահանջով աշխատանքից հեռացել էր 1մլն 200․000 կին, 2015թ․ այդ ցուցանիշը կազմել է 588․000։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում