Զեյնալյան. Պետք է սահմանել, որ ներումը մարդասիրական քայլ է
«Ներումը համամարդկային, մարդկային հասկացություն է: Այս հարցի վերաբերյալ մենք հիշատակել ենք ՍԴ դիրքորոշումը, որ ներման ինստիտուտը հանցագործություն կատարած անձի նկատմամբ, մարդու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, արդարության սկզբունքների անմիջական գործողությունն է»,-այս մասին հայտարարեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության պատագամավոր Արտակ Զեյնալյանի հարցերին:
Նշենք, որ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Ներման մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը փոխնախարարն է:
Զեյնալյանը հետաքրքրվում էր, թե օրենքը ինչպես է սահմանում «ներում» հասկացությունը, արդյոք այն հումանիստական է, թե՞ խրախուսական: Նա հիշեցրեց, որ խրախուսական է վաղաժամ պայմանական ազատումը:
Քրմոյանի խոսքով, օրենքում ներում հասկացությունը չեն սահմանել, քանի որ անհրաժեշտությունը չեն տեսել, սակայն մեջբերել են ՍԴ դիրքորոշումը:
«Մենք տվել ենք ներման շնորհման հասկացությունը, ոչ թե ներման հասկացությունը»,-ընդգծեց ԱՆ փոխնախարարը:
Նա մանրամասնեց, որ ներման կարող է արժանանալ յուրաքանչյուր անձ՝ անկախ պատժատեսակից:
Զեյնալյանը հարցեր հնչեցրեց նաև բողոքարկման մասին, Քրմոյանն ասաց՝ մեկ անգամ էլ կանցնեն օրինագծի վրայով: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ օրենքում պետք է հստակ լինի, որ ներումը մարդասիրական քայլ է, և օրենքը պետք է բխի այս գաղափարախոսությունից:
«Մարդն իրավունք ունի և ներելու, և ներվելու, ընդ որում առանց դիմումի: Սա մարդկային հարաբերություններ են, և կարծում եմ, որ հնարավորություն լինի նախագահը հայեցողաբար կարողա ներում շնորհել առանց խնդրագրի, միայն միջնորդության հիման վրա»,-ասաց Զեյնալյանը:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չհամաձայնվեց Զեյնալյանի հետ, քանի որ խոսքը վերաբերում է սուբյեկտիվ իրավունքի մասին խնդրագիր ներկայացնելուն:
Թովմասյանը նաև ասաց, նախագծում չի տեսնում հստակեցում, թե որ դեպքերում կարելի է ներում շնորհել:
«Դուք սահմանել եք դիմումի քննարկման նախապայմանները, ոչ դեպքերը: Այս օրինագծում չկան: Այս պահին չեմ էլ ցանկանա քննարկման առարկա դարձնել, քանի որ էս պահին ինքս էլ կդժվարանաման սահմանումներ տամ: Սակայն ակնկալում եմ կառավարությունից, որ առաջինից երկրորդ ընթերցման դեպքում դիրքորոշում ներկայացնի»,-ասաց Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան