Ֆրանսիայում վարորդներին արգելվել է հեռախոսից օգտվել անգամ շարժիչն անջատած մեքենայի մեջ
Ֆրանսիայում վարորդներին արգելել են բջջային հեռախոս օգտագործել կանգնած վիճակում գտնվող մեքենայի մեջ։ The Local-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ արգելքը տարածվում է նաև այն դեպքերում, երբ մեքենան գտնվում է ճանապարհեզրին կամ միացված են վթարային լույսերը։
Ստացվում է այնպես, որ Ֆրանսիայում վարորդին կարող են տուգանել ցանկացած պահին բջջային հեռախոս օգտագործելու դեպքում, բացի այն դեպքերում, երբ մեքենան կանգնած է հատուկ կայանատեղիներում և մասնավոր մուտքեր ունեցող ճանապարհին։
Եթե վարորդը խախտի կանոնները, ապա նրան կտուգանեն 135 եվրո և վարորդական վկայականում երեք տարով կավելացնեն երեք տուգանային բալ։
Տուգանքը չի ազդի վարորդներին, ովքեր օգտվում են բարձրախոսների հավաքածուից։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում