Ներման մասին օրինագծում հակասություն կա Սահմանադրության հետ. Մարուքյան
«Ես գտնում եմ, որ Ներման մասին օրենքի նախագծում հասկասություն կա Սահմանադրության հետ»,- այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա կարծիքով՝ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված «Ներման մասին» նոր օրինագիծը դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու և վարչապետին տալու նախագիծ է։
«Ես գտնում եմ, որ Սահմանադրություն հստակ ամրագրել է, որ լիազորությունը նախագահին է պատակնում։ Տարբեր հարցազրույցներից, տարբեր հայտարարություններից մտում եմ տեսնում նախագահի նոր ինստիտուտը նսեմացնելու, կարծում եմ՝ սա ևս մեկ քայլ է նախագահի ինստիտուտը թերագնահատելու»,- ասաց պատգամավորը։
Մարուքյանի կարծիքով՝ նախագահն ինքը պետք է քննի ներում շնորհելու մասին դատապարտյալի դիմումը և ինքն էլ ներում շնորհի նրան, այլ ոչ թե վարչապետը քննարկի, առաջարկի նախագահին։
Մարուքյանը նշեց, որ այս փուլում դեմ է քվերակելու նախագծին, իսկ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնեն իրենց առաջարկները։