Դաղստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Հակակոռուպցիոն լայնածավալ գործողության շրջանակում Դաղստանում չորս պաշտոնատար անձինք են ձերբակալվել՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուսամադ Համիդովը, նրա երկու տեղակալները, ինչպես նաև կրթության նախկին նախարարը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Դաղստանի իրավապահ մարմնի անանուն աղբյուրը հայտնել է, որ այս պահին քննարկում են քրեական գործ հարուցելու մասին հարցը: Նրանց կասածում են բյուջեի ՝ սոցիալական ծրագրերի համար նախատեսված միջոցները վատնելու մեջ:
Այսօր առավոտյան բոլոր չորս պաշտոնյաների տանը խուզարկումներ են իրականացվել, ինչ արդյունքում հայտնաբերել են ոսկե ТТ ատրճանակ, Beretta տեսակի ատրճանակ, Կալաշնիկով ինքնաձիգներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում