Որքանո՞վ է հարմար դրոշը հագուստի վերածել. Հաղթանակ Շահումյան
Հայ պետական, քաղաքական գործիչ, հայոց պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի՝ համացանցում քննարկումների տեղիք տված տարբերակը համոզիչ չէ: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով եղել է արձանի ստեղծման հանձնաժողովի կազմում, նշեց, որ հանձնաժողովի առաջին նիստին քիչ ստեղծագործողներ էին մասնակցել, ընդհանուր կարծիքով որոշում կայացվեց նոր մրցույթ անցկացնել:
Երկրորդ մրցույթին իր տարբերակն է ներկայացրել նաև քանդակագործ Դավիթ Մինասյանը: Որոշում է կայացվել, որ հետագայում հանձնաժողովն աշխատի հեղինակի հետ՝ քանդակի ստեղծման ընթացքում:
Շահումյանը նշեց, որ նմանատիպ փորձ արդեն եղել է: Գեղանկարիչն ասաց, որ իրեն արձանի՝ համացանցում ներկայացված տարբերակը ծանոթ չէ. հանձնաժողովին նույն հեղինակի այլ տարբերակ է ներկայացվել:
Շահումյանի կարծիքով՝ չի կարելի պնդել, որ արձանները ստանդարտներին համապատասխանեն, քանի որ ավելի ազատ ժամանակներ են այժմ, բայց պետք է զգույշ լինել, որովհետև այն պետք է ընկալելի լինի: Ամեն դեպքում, ըստ Շաումյանի, պետք է հնարավորություն տալ արվեստագետին: Նա նշեց, որ հնարավոր է՝ քանդակագործը մի օրինակ է տարել, որ ֆինանսական խնդիրները տեղից շարժվեն, և կարողանա աշխատել:
«Նման լուրջ քանդակը այդպես հպանցիկ, ժամանակի ազդեցության մեջ պետք է չլինի, այն պետք է լինի ժամանակի համար: Այստեղ քանդակային լեզվի խնդիրն է, որքանո՞վ է հարմար դրոշը հագուստի վերածել ասենք»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա համար հանձնաժողովում մի հոգի չի լինում, 10-15 հոգի են:
Հարցին՝ արդյոք նմանատիպ դեպքեր էլի են եղել, երբ հանձնաժողովի կարծիքը հաշվի չեն առել, և արձան է տեղադրվել, Շահումյանը պատասխանեց, որ մեր ժամանակներում դա դարձել է օրինաչափություն. դրա լավագույն օրինակը ֆուտբոլիստների քանդակն է, որ դրվեց, գեղարվեստական խորհրդի որևէ անդամ դրական կարծիք չի հայտնել, բայց այն տեղադրվեց: Գեղանկարիչը ողջ քաղաքում նմանատիպ արձանների տեղադրման մեջ միտում չի տեսնում, նշում է՝ դա ուղղակի անտարբերություն է կամ զուտ անգրագիտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան