Ընթացիկ դարաշրջանը պատմագրության մեջ կկոչվի «խառը կանաչու» դարաշրջան. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի՝ թանկացումների դեմ երկրորդ հանրահավաք-երթի ավարտին ելույթ ունեցավ դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Պատմագրության մեջ կան դարաշրջաններ՝ բրոնզե, երկաթե, բայց ես կարծում եմ՝ մեր ընթացիկ դարաշրջանը պատմագրության մեջ կկոչվի «խառը կանաչու» դարաշրջան: Նախորդ հավաքից հետո թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին, թանկացումների պրոցեսը ծավալվում է մարզերում՝ սննդամթերքը, դիզվառելիքի վառելանյութի թանկացումները բերում են նոր թանկացումների, մեզ ասում են՝ զատո խառը կանաչին էժանացել է 30 տոկոսով, սոխն էլ, և այս հակակշռով նրանք ստանում են ընդամենը 2,6 տոկոս գնաճ, որի արդյունքում հայտարարում են, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ ըստ էության այսօր իրենց ասում են մեկ բան՝ աղքատների հետ ինչ պետք է տեղի ունենար, արդեն տեղի է ունեցել, ավելի վատ բան չի լինի, ասում են՝ նրանք իմունիտետ ունեն, կարտոֆիլ կուտեն, խառը կանաչի, կանաչ սոխ, սխտոր և այսպես շարունակ: Քաղաքական գործիչը նշեց՝ այս մոտեցումն անթույլատրելի է, ի վերջո, ամեն ինչին այլընտրանք կա, արտագաղթը ևս կարող է այլընտրանք լինել, սակայն լուծումը դա չէ:
«Խնդիրը հետևյալն է, որ Հայաստանի տնտեսությունը լինի մրցունակ, դիմադրողական, որովհետև Նոր Զելանդիայում մի ֆերմեր որոշում է մի բան էն չանի, Հայաստանում կարագի կինը թանկանում է, իսկ դրանից Հայաստանում կաթնարտադրությամբ զբաղվողը չի շահում»,- ասաց նա: Փաշինյանը հույս հայտնեց, որ վաղը Ազգային ժողովում կհավաքվի արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություն, և մյուս շաբաթ արտահերթ նիստը տեղի կունենա:
Հարակից հրապարակումներ`
- Գումարներ հավաքագրելու այլ հնարավորություններ կան. Մանե Թանդիլյան
- Կոշիկն էլ է թանկացել, ոտքով գնալն էլ է դժվարանում. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին