Ադրբեջանում հայտնել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու պատճառը դարձել են այդ թվում միջազգային միջոցառումները, որոնք կարող էին համընկնել քվեարկության հետ։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը։
«Ինչպես հայտնի է, ընտրությունները, համաձայն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, նախատեսված էին հոկտեմբերի 17-ին։ Սակայն մայիս ամսից սկսած՝ մեր երկրում միջազգային բարձր կարգի միջոցառումներ են անցկացվելու։ Դրանք և Ադբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շրջանակներում միջոցառումներն են, և Միջազգային հումանիտար ֆորումը։ Այս միջոցառումների մեծ մասը նախատեսված է տարվա ավարտին, դրանք կհամընկնեին ընտրությունների հետ»,- ասված է Հասանովի հայտարարության մեջ։
Նա նաև հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների նշանակումը լիարժեքորեն համապատասխանում է երկրի Սահմանադրության և օրենսդիր այլ նորմերի պահանջներին։
«Սահմանադրությունում ավելի վաղ փոփոխություններ էին կատարվել երկրի ղեկավարի իրավասությունները 5 տարուց մինչև 7 տարի երկարաձգելու մասին։ Այդ կապակցությամբ երկրի ղեկավարին իրավունք է վերապահված վստահության քվե ստանալու համար դիմել ընտրողներին, այսինքն՝ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել»,- պարզաբանել է Հասանովը։
Հիշեցնենք, որ Ալիևն Ադրբեջանի նախագահ է ընտրվել երեք անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հասկանում է, որ ապրիլն «իր ամիսն է», յուրահատուկ ամիս է. Թևան Պողոսյան
- Ալիևի հրամանագրով ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան