Աթենքում ցուցարարները պահանջում են անվանափոխել Մակեդոնիայի Հանրապետությունը
Աթենքում շուրջ 140 հազար հոգի փողոց է դուրս եկել՝ պահանջելով նախկին հարավսլավական պետության՝ Մակեդոնիայի անվանափոխում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս երկրների միջև հակասություները ձգվում են ավելի քան երկու տասնամյակ: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ այդ անվանումը հիմք է ստեղծում՝ Հունաստանի հյուսիսային հատվածում գտնվող համանուն շրջանի նկատմամբ տարածքային հավակնությունների համար:
Հունաստանի տարածքում է տեղակայված պատմական Մակեդոնիայի մեծ մասը:
Հունաստանի իշխանությունները հանդես են գալիս երկրից դուրս Մակեդոնիա անվան ամրապնդման դեմ: Հունաստանի ԱԳՆ-ն խոստացել է փետրվարի կեսերին նախագիծ ներկայացնել, որով կփորձեն այս խնդրին լուծում տալ: Ցուցարարները այս հարցում դեմ են ցանկացած զիջումների:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում