«Ուրարտուն» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը
Հանգստյան օրերին տեղի են ունեցել բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները: Առաջատարները շարունակում են շարժվել առաջ:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, տուրի առաջին խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ 82-72 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արման Հակոբյանը («Արթիկ»): Նա վաստակեց 24 միավոր:
ՖԻՄԱ-ն իր խաղադաշտում հաղթեց «Գրանդ սպորտին»՝ 78-57: Լավագույն խաղացող է ճանաչվել Գոռ Գյագունցը (ՖԻՄԱ)՝ 28 միավորով:
«Ուրարտուն» հյուրընկալվելիս 106-69 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Արցախի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էդգար Բաբայանն էր, որը վաստակել է 46 միավոր:
«Ուրարտուն» շարունակում է միանձնյա գլխավորել Ա լիգայի մրցաշարային աղյուսակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան