«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։
Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։
Հիմնադրամից մանրամասնում են, որ ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք.
• միտված կլինեն հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
• կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը,
• կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,
• կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
• կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափն է՝ 5.000.000 ՀՀ դրամ։
Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- «Ստեփան Գիշյան» հիմնադրամ.Մարդիկ շատ տարբեր են, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել
- Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ
- «Ստեփան Գիշյան» հիմնադրամը տրամադրել է առաջին դրամաշնորհները
- «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը սկսում է ընդունել դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր
- Հուշ երեկո. Մեկ տարի՝ առանց Ստեփան Գիշյանի ու նրա հետ (Լուսանկարներ)
- Ստեփան Գիշյանը լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի բանկային ոլորտի կայացման ու զարգացման գործում. ՀԽ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան