Դամասկոսում հայեր են վիրավորվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հին շրջան այսօր հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից՝ խախտելով Ղութայի գոտու լարվածության մեղմացման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը:
«Գանձասար» պարբերականը, վկայակոչելով ոստիկանության տեղեկատվությանը, նշում է, որ հրթիռներն ընկել են «Պապ Թումա» շրջանում: Դրանցից մեկն էլ ընկել է հայ ընտանիքի տան վրա:
Այդ պահին տանը եղել են տանտիրուհին՝ Նուրիցա Դեմիրճյան-Օթճյանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրներ ունի, նրա եղբայրը՝ Սարգիս Դեմիրճյանը և նրանց խնամող տեղացի մի կին:
Վերջինս տեղում մահացել է: Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների ջանքերով վիրավոր քույր ու եղբայրը տեղափոխվել են հիվանդանոց: